Մենուա Հովհաննիսյան անուն ազհանունը ճանաչում են բոլորը և պարտական են այս և նրա նման բոլոր հերոսներին։
Պարտական ենք այն բանի համար, որ այսօր նրանց կյանքի դիմաց շարունակում ենք ապրել, վայելել արևը և կապույտ երկինքը։ Մենուան՝ կապուտաչյա անմահ հերոսը, երկու զավակ թողեց։
Նրա զավակներն այսօր ապրում ու արարում են հայրիկի ժառանգած հայրենիքում, հայրիկի արյունով պահած հայրենիքում։ Հերոս Մենուայի կինը՝ Թամարան, ապրում է երեխաների համար, ժպտում ու ուրախանում նրանց ձեռքբերումներով և վառ պահում հերոս ամուսնու հիշատակը։
Թամարան սոցհարթակում հաճախ է երեխաների մասնկացությամբ հրապարակումներ կատարում։ Այս անգամ հերոսի կինը ցույց է տվել, թե ինչպես են երեխաները հայրիկի շիրիմին ծաղիկներ տնկում, խնամում ու անսահամն մեծ հոգատարություն ցուցաբերում։
Կադրերն, ինչ խոսք, անսահման հուզիչ են, սակայն օրինակ անսահման մեծ ուժի տեր մարդու։ Այդքան փոքրիկ, փխրուն, բայց այդքան ուժեղ։ Վերոնշյալ կադրերը դիտեք ստորև բերված տեսանյութում։