Դերասան Գնել Ուլիխանյանը, ով բնակություն է հաստատել Ամերիկայում, ակտիվ է համացանցային հարթակում, որի միջոցով էլ հնարավորութուն է ունենում շփումներ հաստատել իր երկրպագուների, հետևորդների հետ և նրանց հաղորդակից դարձնում իր կյանքի ուշագրավ մանրամասներին։
Գնելը հաճախ է դստեր մասնակցությամբ հրապարակումներ կատարում և ցույց տալիս իր ջերմագին զգացողություններն ու երջանկությունը ընտանիքի հետ հարաբերություններում։
Այս անգամ դերասանը ներկայացրել է մի հոլովակ, որտեղ հանդես է եկել դստեր հետ։ Հայր և դուստր անչափ գեղեցիկ տեսք ունեն։ Դերասանի դուստրն իսկական գեղցկուհի է։
Հոլովակում դերասանի գեղեցկուհի դուստրն ուղղում է հայրիկի վերնաշապիկի թիթեռնիկը, այուհետև հայր և դուստր փարվում են միմյանց, համբուրում և ձեռք ձեռքի բռնած գնում։ Տեսարանը հուզիչ է ու հոր և դստեր օրինակելի հարաբերություների պատկեր։
Գնելի և դստեր մասնակցությամբ վերոնշյալ տեսանյութն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում և հիանալ նրանցով։