Վաչե Ամարյանը շարունակում է մեծ խանդավառությամբ և ոգևորությամբ ներկայացնել իր բալիկներին։ Նա հերթական տեսանյութն է տեղադրել, որտեղ այս անգամ նրա չքնաղ դստրիկն է՝ փոքրիկ Վիկտորիան։
Վաչեի երրորդ բալիկն է Վիկտորիան, ով դեռ չի բոլորել ծննդյան մեկ տարին, սակայն իր աշխութությամբ ու ակտիվությամբ արդեն սիրելի է դարձել շատերի համար։
Պարզվում է՝ փոքրիկ Վիկտորիան շատ է սիրում երաժշտություն։ Նա կարող է մեծ հաճույքով լսել նրբաոճ ու մեղեդային երաժշտություն՝ առանց ձանձրանալու և հոգնելու։
Փոքրիկ Վիկտորիան երբեմն նաև ժպտում և ուրախանում է նոտաների տատանումների ժամանակ։ Այդ գեղեցիկ տեսանյութն իր հարթակում տեղադրելով՝ Վաչեն այն վերնագրել է այսպես․ «Պապայի կյանքը»։
Վաչեի հարթակի հետևորդները բազում ջերմ արձագանքներ են թողել փոքրիկ Վիկտորիայի մասնակցությամբ հաճելի տեսանյութի ներքո։ Վիկտորիայի երաժշտական հակումները և երաժշտասիրությունը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։