Շուտով կբոլորի երկու ամիսը, ինչ Արշակի Կարապետյանը նշանակվել է Պաշտպանության նախարար։ Նա բավականին հետաքրքիր ու բազմաբեղուն զինվորական ուղի անցած անձնավորություն է, ով տարբեր տարիների տարբեր խիստ պատասխանատու զինվորական պաշտոններ է զբաղեցրել։
Արշակ Կարապետյանի ընտանեկան հանգամանքների մասին առանձնապես շատ տեղեկություններ հայտնի չեն։ Հայտնի է, որ ներկայիս նախարարը Երևանից է, նա ունի անվտանգության համակարգերի ներկրմամբ զբաղվող ընկերություն, որի ներկայացման ու կազմակերպչական աշխատաքնների մասով հիմնականում զբաղվում է նրա տիկինը՝ Ռոզա Կարապետյանը։
Ա․ Կարապետյանի ընտանեկան ունեցվածքի մասին տեղեկությունների բերումով պաշտոնական ու լրատվական տեքստերում նշվում է նրա ընտանիքի անդամներից միայն կնոջ անունը։
Այսօր հայտնի է դարձել, որ կյանքից հեռացել է նախարարի մայրը։ Նշենք, որ նախարարն այս օրերին Հայաստանից դուրս է գտնվում։ Նա մեկնել է Ռուսաստան՝ ռազմական զորավարժությունների մասնակցելու նպատակով և դեռևս գտնվում է այնտեղ։
Ընտանիքում տեղի ունեցած ցավալի դեպքով պայմանավորված թե երբ նախարարը կվերադառնա հայրենիք, դեռևս հայտնի չէ։