Պաշտպանել է Մատաղիսի սահմանը  և իր կյանքը զոհելով՝  փրկել դիրքում գտնվող ընկերներին․ ճանաչենք մեր հերոսներին

Այսօրվա հայրենիքը մեզ նվիրեցին այն լուսավոր տղաները, ովքեր առաջնագծում մարմինը վահան դարձրած կանգնեցին ու մեկ վայրկյան անգամ չմտածեցին նահանջի մասին։ Իրական հերոսներն ու առյուիծները հենց նրանք են ու ասես հատուկ էին նրանց ընտրել, ասես ինչ-որ մեկին հենց նրանք էին պետք․ մեկյը մյուսից լուսավոր ու ապագա կերտող ։

Ճանաչենք նրանց նաուն առ անուն ու անգիր իմանանք նրանց կերտած սխրանքները։ Առյուծ տղաներից մեկն էլ Ազնիվ Աղամալյանն է։ Ծնվել է 2001թվականին, Սանկտ Պետերբուրգում։

Դպրոցն ավարտել է գերազանցությամբ և ընդունվել  Էրեբունու հայ- ամերիկյան բժշկական քոլեջ՝ ատամնատեխնիկի մասնագիտության բաժին։ Քոլեջը նույնպես գերազանցությամբ է ավարտել և ընդունվել Բժշկական համալսարան՝ 2-րդ կուրս։

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի առաջավոր մարզիկներից էր։ Մասնակցել է բազմաթիվ մրցույթների և բազում հաղթանակներ գրանցել։ Մեկնել է ծառայության 2019 թվականին․ կրտսեր սերժանտի կոչում ուներ։

Մասնակցել է Արցախյան պատերազմին, պաշտպանել Մատաղիսի սահմանը  և իր կյանքը զոհելով՝  փրկել է դիրքում գտնվող ընկերներին։ Ընկել է  հոկտեմբերի13-ին։ Հիշատակդ հավերժ․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!