Պանրով լցոնված կարտոֆիլե գնդիկներ

Պյուրեի վերածված կարտոֆիլե գնդիկները համով կարող են կարտոֆիլով պատրաստված փոքրիկ կարկանդակներ հիշեցնել։

Բաղադրիչներ՝

500գ․ կարտոֆիլի պյուրե,

150գ․ խոզապուխտ,

3 պճեղ սխտոր,

2 ճ/գ ցորենի ալյուր,

3 հավկիթ,

100գ․ կոշտ պանիր,

մանրացված չոր հաց (սուխարի),

համեմունքներ,

աղ։

Սկսում ենք պատրաստել։

Նախ խորանարդաձև կտրատել խոզապուխտը, ապա կտրատել պանիրը՝ մանր և խորանարդաձև։

Սխտորի 3 պճեղը դանակով շատ մանր կտրատել։

Փոքրիկ տարայում խառնել նախապես պատրաստված կարտոֆիլի պյուրեն, կտրատված խոզապուխտը, սխտորը, կոտրել մեկ հավկիթ և խառնել այնքան, մինչև վերածվի միատարր զանգվածի։

Զանվածին հավելել աղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի, 2 ճ/գ ցորենի ալյուր և կրկին ամբողջ զանգվածը լավ խառնել։

Առանձին տարայում կոտրել երկու հավկիթը։

Կարտոֆիլե զանգվածից գնդիկ պատրաստել, իսկ դրա կենտրոնում դնել պանրի կտորը։ Պանրով գնդիկը թաթախել կոտրած հավկիթի մեջ, ապա պատել հացի մանրացված կտորներով։

Գնդիկները պետք է տապակել մեծ քանակությամբ դաղված բուսական յուղով տապակայում։

Տաք գնդիկը դնել թղթին կամ անձեռոցիկին, որպեսզի ավելորդ յուղը դուրս գա դրանից։

Կարտոֆիլե գնդիկները մատուցել լցոնով, թարմ բանջարեղենով կամ կանաչեղենով։

Понравилась статья? Поделиться с друзьями: