«Պահանջում եմ Սյուզան Մարգարյանից, Ալլա Լևոնյանից, Արսեն Գրիգորյանից, Կամո Սեյրանյանից (թաթալաբազ) և կողքի անծանոթից նշել, թե այդ ովքե՞ր էին կեղծիք տարածողները․․․»

Ռեգինա Պրազյանը գրում է․ ««Հայկական ժամանակը» 2 օր առաջ գրում է, որ երգիչ Հայկոյի առողջական վիճակում դրական տեղաշարժ չկա և երգիչը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Նույն օրը, բայց արդեն մի քանի ժամ անց տեսանյութ է հայտնվում համացանցում «Հայտնիները Հայկոյի առողջական վիճակի մասին» վերնագրով։

Տեսանյութում գտնվող անձինք համառորեն պնդում են, որ համացանցում տարածվող լուրերը կեղծ են և անծանոթ մեկը հայտնվում է կադրի մեջ շեշտելով, որ չի ուզում ասել, թե ովքեր են այդ լուրերը տարածողները։ Մեկնաբանություններում շեշտում են, որ հատուկ շրջանակներն են տարածում այդ լուրերը։

Այժմ, երբ դժբախտաբար Հայկոն վաղաժամ կյանքից հեռացավ, իսկ ձեր նմանները սխալ վայրում ու սխալ ձևով էին պայքարում, ապա պահանջում եմ Սյուզան Մարգարյանից, Ալլա Լևոնյանից, Արսեն Գրիգորյանից, Կամո Սեյրանյանից (թաթալաբազ) և կողքի անծանոթից նշել, թե այդ ովքե՞ր էին կեղծիք տարածողները։ Լրատվականները՞, թե՞ գունավոր ու հյութեղ մրգեղենի ու խմիչքեղենի շուրջ նստած ձեր նման պայքարիստները, որոնք պնդում են, որ այս պահին հիվանդանոցում են գտնվում։

Եկեղեցում աղոթելուց նկարեիք այդ տեսանյութը, որ Հավատաինք, թե մարդկություն կա մեջներդ և ամեն ինչին չէ, որ քաղաքական երանգ եք հաղորդում։ Սյուզան Մարգարյանին էլ կասեք համարձակություն ունենա և իրեն զանգահարող բժշկի անունը նշի և հայոց լեզվի իմացությունը փորձելով վերակենդանացնել, թող ևս մեկ անգամ ասի դրական տեղաշարժ կա՞ր։ Չէի գրի այս թեմայով անկեղծ խոսք, եթե ամեն ինչի քաղաքական երանգ չհաղորդեն ու մարդկանց հույզերի հետ չխաղային։

Կամ անգամ մահվանից հետո չեն թողնում մարդիկ իրենց սուգը սգան, թե բա պատվաստվել էր դրա համար մահացավ և դա այն պարագայում, երբ Հայկը այդ չարաբաստիկ վիրուսի դեմ երբեք պատվաստված չի եղել։ Այդ տարածվող կեղծ լուրերի պատճառով համացանցում իրարանցում է և խուճապ։ Անգամ հերքումներից հետո մարդիկ հավատում են այն ամենին ինչը գրված էր առավոտյան։ Խորհին ցավակցություններս Հայկ Բորիսի Հակոբյանի հարազատներին և երկրպագուներին։


Թող Աստված ուժ պարգևի ընտանիքի անդամներին և խելք ու հասկացողություն մարդկանց հույզերի հետ խաղացող ու իր հորինած կեղծիքը առաջ բրթող ցանկացած Սյուզանի, Կամոյի, Ալլայի, Արսենի ու անծանոթների»։

Понравилась статья? Поделиться с друзьями: