«Պահանջում եմ գտնել այս դժբախտ երեխայի ծնողներին, և առնվազն զրկել ծնողական իրավունքներից․․․ խնդրում եմ միանալ պահանջիս»

Նարին Փայլակյանը, անդրադառնալով Ն․ Փաշինյանի դեմ ստեղծված երգը կատարող աղջկա անձին և նրա շուրջ ստեղծված քննադատական խոսակցություններին, գրում է․ «Ենթադրում եմ որ այս երեխան որբ է, անտեր, անծնող, եթիմ։ Այդպես եմ մտածում, որովհետեւ անհնար է, որ որեւէ ծնող թույլ տա իր զավակին այս ձևով ստորացնել, պղծել ու ոչնչացնել։

Իսկ եթե այնուամենայնիվ ծնողներ ունի, ուրեմն, դիմում եմ անչափահասների հարցերով զբաղվող բոլոր կառույցներին։ ԿԳՄՍ, ոստիկանություն, դատախազություն, ՄԻՊ և բոլոր բոլորին ում գործառույթն է զբաղվել անչափահասների իրավունքների պաշտպանությամբ։ Պահանջում եմ գտնել այս դժբախտ երեխայի ծնողներին, և առնվազն զրկել ծնողական իրավունքներից։

Այս երեխան իր անպատասխանատու, անդաստիարակ, ստոր, նվաստ, ոչնչություն ծնողների զոհն է։ Սա խայտառակություն է, բոլորիս խայտառակությունն է։ Չեմ պատկերացնում հանուն ինչի ու ինչքանի կարելի էր զոհել էս մի մատ երեխուն։

Խնդրում եմ միանալ պահանջիս, տարածել այնքան, մինչև պատկան մարմինները արթնանան և կանխեն նման երևույթները։ Սա տիպիկ մանկական տրաֆիկինգ է»։ Երգը՝ ստորև։

Понравилась статья? Поделиться с друзьями: