«Չտես անտերներ»․ Անի Խաչիկյանն արձագանքել է իր մասին գրված նյութին

Անի Խաչիկյանը վերջերս շատերի նման ամառային հանգստի է մեկնել՝ որպես հանգստավայր ընտրելով Եգիպտոսը։ Նա ևս շատերի նման տարբեր կադրեր է տեղադրել իր և որդու հանգստյան օրվա ուշագրավ դրվագներից։

Համացանցում հայտնվել են նյութեր՝ ինտրիգային վերնագրերով։ Ինտրիագային վերնագրային ձևակերպումներով հրապարակումներին արձագանքել է ինքը՝ դերասանուհին։

Նա տեղադրել է որդու հետ մի լուսանկար, որի հետևի ֆոնին երևում են նաև ավանդական հագուստով եգիպտուհիներ, ովքեր սելֆի են անում։ Անին լուսանկարին կից մեջբերել է վերը նշված վերնագրային ձևակերպումը և գրել է հետևյալը․

««Անի Խաչիկյանը հրապարակել է լողազգեստով նկար, դուք չեք կարող անգամ պատկերացնել, թե ինչ է նա այդ նկարում ցույց տվել․․․» Մեկ սենց չտես վերնագրեր գրողները ունեն լուրջ կրթվելու կարիք, մեկ էլ տակը անմակարդակ քոմենթ գրողները ունեն հոգեբանի կարիք։

Հ.գ. եգիպտացի կանայք ու տղամարդիկ ավելի կիրթ էին իրենց ավանդապաշտությամբ հանդերձ, քան էս վերը նշվածները»,- «Չտես անտերներ» հեշթեգով է ավարտել իր խոսքը Անին։

Понравилась статья? Поделиться с друзьями: