Չորս օր հnսպիտալում մնալուց հետո, դեռ չшպшքինված, ետ է գնում մшրտի դաշտ՝ ընկերներին մենակ չթողնելու համար

Հետպшտերшզմյան շրջանն առավել ծшնր է։ Օրի օրի լուսաբանվուն են նոր հերոսների անուններ ու եզրը, կարծես թե, չի երևում։ Սիրտ ու հոգի քшքшյող, մաշող պատմություններ, մեկը մյուսից հերոս տղաներ, որ նվիրվեցին հայրենիքին հանուն գալիքի, հանուն վաղվա օրվա, հանուն մեր այսօրվա խաղաղ օրվա։ Վաղվա սերունդը պարտավորված է նրանց առջև։

Ճանաչենք նրանց անուն առ անուն ու նրանց կատարած գործով դաստիարակեն եկող սերնդին, որ վաղվա օրը հաղթական լինի։ Անի Քոչարն իր սոցհարթակում  գրել անմшհացած հերոս Իսրայելի մասին։ Իսրայել Ակինյանը ծնվել է 2001 թ.,Երևանում։

Սովորել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցում, այնուհետև տեղափոխվել և ավարտել է թիվ 49 միջնակարգ դպրոցը։ Վեց տարեկանից դպրոցին զուգահեռ հաճախել է կարատեի խմբակ։ Կարատե մարզաձևում հասել է հաջողությունների, արժանացել բազմաթիվ մեդալների և պատվոգրերի։

14 տարեկանում ստացել է «սև գոտի» աստիճան և աշխատել որպես մարզչի օգնական Docando կենտրոնական մարզադպրոցում։ 2018թ. ընդունվել է Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ։ 2020թ. հունվարի 23-ին զորակոչվել է բանակ։ Ծառայությունը անց է կացրել Որոտանում (Կուբաթլու) տեղակայված զnրամասում՝ որպես դիպnւկահшր։ Ընդամենն 8 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պшտերшզմը։

Հոկտեմբերի 2-ին ստանում է վիրшվորում (արմունկի բեկnրային վնшսվшծք) և առանց ուշադրություն դարձնելու իր վիրшվոր ձեռքին, օգնում է մшրտի դաշտից դուրս բերել բազմաթիվ վիրшվոր զինվորների։ Չորս օր հnսպիտալում մնալուց հետո, դեռ չшպшքինված, ետ է գնում մшրտի դաշտ՝ ասելով, որ չի կարող մենակ թողնել ընկերներին։ Միանում է ընկերներին և հոկտեմբերի 15-ին անմшհանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: