Ռոզա Ֆիլբերգը հանրությանը ներկայացավ որպես երգչուհի բեմի վրա և նրան ներկայացրեց եղբայրը՝ Մհեր Արմենիան։ Նրանք առաջին անգամ կատարեցին եղբորն ու քրոջը նվիրված իրենց միասնական առաջին երգը։
Երգը լայն լսարան ձեռք բերեց, ինչպես որ ինքը՝ Ռոզա Ֆիլբերգը։ Այնուհետև հեռուստադիտողը հնարավորություն ունեցավ Ռոզային տեսնել նաև դերասանուհու կարգավիճակում։
Երգչուհին սկսեց նկարահանվել Դիանա Գրիգորյանի հեղինակած հեռուստասերիալներից մեկում, որտեղ էլ կերտում էր գլխավոր հերոսուհուն։ Նա երկար ժամանակ մնաց էկրաններին և սիրվեց նաև որպես դերասանուհի, ապա սկսեց վայելել իր երկրպագուների սերը։
Երգչուհին համացանցային իր հարթակի օգտահաշվում լուսանկարներ է ներկայացրել, որտեղ սիրելիի հետ է։ Զույգն անչափ երջանիկ տեսք ունի։ Ռոզան լուսանկարներին կցել է․ «Չորս տարի միասին»։ Մեկնաբանություններում զույգին շնորհավորել են և հարատև սեր մաղթել։
Երկրպագուները նշեն են, որ անհամբերությամբ սպասում են սիրելի երգչուհու նոր ստեղծագործություններին և հույս հայտնել, որ այն չի ուշանա։