Այսօր առաջարկում ենք 4 աղցանի պատրաստման դյուրին գորընթաց։ Անչափ համով են ստացվում և ջանքեր չեն պահանջում։ Քսան րոպե և կկարողանաք գեղեցիկ, համով հյուրասիրություն կազմակերպել իր բազմազանությամբ, տարատեսակությամբ և անչափ նուրբ համով։
Անհրաժեշտ է՝
1-ին աղցան
Թթու վարունգ — 2 հ․
Թարմ վարունգ — 2 հ․
Սամիթ — մի քանի ճյուղ
Կանաչ ոլոռ — 4 ճ․գ․
Աղ, պղպեղ, բուսայուղ
2-րդ աղցան
Հավի կրծքամիս — 250 գ
Պանիր — 50 գ
Կորեական գազար — 150 գ
Պահածոյացված լոբի — 200 գ
Մայոնեզ
3-րդ աղցան
Կաղամբ — 150 գ
Պանիր պինդ տեսակի — 70 գ
Ֆիլե — 250 գ
Ոլոռ — 3 ճ․գ․
Մայոնեզ
4-րդ աղցան
Պանիր պինդ տեսակի — 70 գ
Բուլղարական պղպեղ — 1 հ․
Թթու վարունգ — 1 հ․
Սամիթ
Կես խնձոր
Մի քանի կտոր մանդարին
Մայոնեզ, թթվասեր, մանանեխ
Յուրաքանչյուր աղցանի մթերքները մանրացնել և միախառնել։ Ճիշտ կլինի պատրաստել հերթով։ 4 աղցաններն էլ աներևակայելի համ ունեն և ծախսատար չեն։
Համեմունքներն օգտագործեք ըստ ճաշակի՝ ձեր քիմքին հարիր։ Ներկայացված աղցանները կարելի է մատուցել ապակյա բաժակներում։ Այդպես ոճային և հարմար կլինի թե՛ մատուցել, թե՛ օգտվել։