«Չներեք մեզ․ մենք ներելու, արժանապատվություն վերականգնելու բան չենք…»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը համացանցային հարթակում բավականին ակտիվ է և հաճախ է գրառումներով հանդես գալիս, որտեղ մշտապես անդրադառնում է Հայաստանի քաղաքական կյանքին և իր սուր քննադատական խոսքն  ուղղում իշխանություններին։

Աշոտյանի խոսքով՝ կառավարությունը ձախողել է ամեն ոլորտում, գլխատել երկիրը և այժմ առջևում ոչ թե ապագան է, այլ անդունդ։

Այս օրերի Արմեն Աշոտյանը գտնվել է Արցախում, հյուրընկալվել իր սանիկներին և իհարկե զբոսնել է Արցախում։ Եղել է Ստեփանակերտում ամփոփված հարյուրավոր զինվորնների գերեզմանոցում։

Աշոտյանն անձնական օգտահաշվում լուսանկարներ է հանրայնացրել և կից գրել, որ հավերժ ննջած տղաները հունիսի քսանին երկրորդ անգամ մահացան։ Արմեն Աշոտյանը մասնավորապես գրել է․ «Հայրենիքի համար նահատակված մեր տղերքից մի քանի հարյուրը ննջում են Ստեփանակերտում։

Հունիսի 20-ին նրանք սպանվեցին երկրորդ անգամ։ Հավերժ փառք ձեզ, եղբայրներ։ Չներեք մեզ։ Մենք ներելու, պետություն ունենալու, արժանապատվություն վերականգնելու բան չենք…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: