Սարգիս Գրիգորյանն այն դերասաններից է, ով մշտական բնակություն է հաստատել Ամերիկայում և գործունեությունը շարունակում է այնտեղ։
Դերաանը և իր կինը՝ Մանոն, Հայաստանում յուրաքանչյուրն իր բնագավառում առաջատարներից էր, բայց կարողացել են լավագույնս ներկայանալ նաև ԱՄՆ-ում։
Օրինակելի այս ընտանիքում մեծանում են նրանց 2 գեղեցկուհի դուստրերը, որոնցով ծնողները շարունակ հիանում, հպարտանում են։ Նրանք հանդիսություններ են վարում, կազմակերպում հարսանյաց հանդեսներ և այլ միջոցառումներ։
Օրերս դերասանը անչափ հուզիչ հոլովակ էր հանրայնացրել ինսթագրամյան իր օգտահաշվում։ Հրապարակմամբ դերասանը շնորհավորել է մայրիկի երկնային ծնունդը։ Սարգիս Գրիգորյանը ցույց է տվել արխիվային ընտանեկան լուսանկար, որին կից շնորհավորել է մայրիկի երկնային ծնունդը, ապա հավելել, որ չկա գեթ մեկ օր, որ ինքը չհիշի իր մայրիկին։
Դերասանի հրապարակումը և մի քանի այլ ընտանեկան կադրեր առաջարկում ենք դիտել ստորև բերված տեսանյութում։