«Չկա աշխարհում ավելի հաճելի երևույթ»․ ի՞նչն է հաճույք պատճառում Գագիկ Սուրենյանին

Գագիկ Սուրենյանը, ինչպես երևում է նրա հանրային հրապարակումներից, ոչ միայն աշխատանքային բերումով է կապված բնության և բնական երևույթների հետ, այլ նաև հոգեպես, հոգու բոլոր թելերով կապված է բնական միջավայրին։

Նրա լուսանկարների մեծ մասն արված է բնության գեղատեսիլ գրկում։ Նա իր հարթակում հերթական անգամ նոր լուսանկար է տեղադրել, որն այս անգամ արվել է Արագածի լանջերից։

Լուսանկարում երևում է, թե ինչպես է հայտնի օդերևութաբանը պատրաստվում հաց, պանիր, կանաչի, պոմիդոր և վարունգ վայելել Արագածի բարձրադիր գագաթին։

Նա իր լուսանկարին կից գրել է հետևյալը․ «Չկա աշխարհում ավելի հաճելի երևույթ, քան Արագածի լանջերին մի կտոր հացի և նրա սառնորակ աղբյուրների ջրի վայելքը»։

Օգտատերերից շատերը խորհուրդ են տվել նրան տաք հագնվել, քանի որ նկատել են նրա բարակ վերնազգեստը։

Լուսանկարի տակ սովորակին պես տեղ են գտել նաև սրամիտ ու հումորային մեկնաբանությունները։

Понравилась статья? Поделиться с друзьями: