«Չկարողացա ներկա լինել, սակայն ես գիտեմ՝ ինչ է հայր կորցնելը․․․»․ Լիլիթ Մուրադյանը Արթուր Գրիգորյանի դստերը սփոփանքի խոսքեր է հղել

Ինչպես բոլոր հայտնի դեմքերը, այնպես էլ Լիիթ Մուրադյանը համացանցային իր հարթակում անդրադարձել է Արթուր Գրիգորյանի մահվան դեպքին։ Լիլիթը հանրայնացրել է մի լուսանկար, որտեղ Գրիգորիչի դստեր՝ Մանե Գրիգորյանի հետ է։

Լիլիթը կից գրառման մեջ Մանեին գոտեպնդող խոսքեր է հղել և խոր ափսոսանք հայտնել կատարվածի համար։ Հաղորդավարուհի գրել է․ «Քաղաքը դատարկվեց, մեղեդիները լռեցին, օդը սառեց, մարդիկ սգացին։ Սա երևի իմ և Մանեի միակ նկարն է։

Գրիգորիչին հանդիպելու և շփվելու առիթներ շատ եմ ունեցել… ափսոս… վստահ էի՝ դեռ շատ նոր հանդիպումներ կլինեն, վստահ էի՝ դեռ կհասցնեմ նկարվել։ Ու մինչդեռ մենք կորցրեցինք Հայաստանի ու Արցախի ձայնը, Մանեն կորցրեց հորը։

Այս 2 օրերի ընթացքում չկարողացա ներկա լինել, սակայն ես գիտեմ՝ ինչ է հայր կորցնելը։ Կարծես մեջքդ կոտրեն…բայց մի բան ստիպում է մեզ ժպտալ, մենք դեռ հանդիպելու ենք, մենք պայքարում ենք այս անիմաստ կյանքի հետ, իսկ նրանք հեռու են, վերևում, Աստծո կողքին։

Ցավում եմ Մա՛ն, հիշում եմ այս օրը, ուրախ չէինք, բայց մեզ մնում էր միայն կատակել մեր իրականության վրա…ցավը չի անցնի, դու պարզապես կսովորես ապրել դրա հետ…գրկում եմ պինդ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: