Մեր երկրում ամեն վայրկյանը որոշիչ է և փոփոխման ենթակա։ Այս օրերին շատերն են անհանգստացած, թե ինչ է սպասվում վաղը և բացվող օրվա ինչ փոփոխություններ կբերի կիր հետ։
Համացանցային հարթակում գրառմամբ է հանդես եկել նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, որտեղ հորդորել է իշխանություններին չխաբել ժողովրդին և նշել, որ նրանց որդեգրած քաղաքականության համար ժողովուրդը պիտի իմանա, թե ինչ գին պիտի վճարի։
Համացանցային այս գրառումը 1-ին նախագահը հնչեցրել էր դեռևս 2010 թ․։ Այս գրառումն ասես հիշեցում է։
Տեր-Պետրոսյանը մասնավորապես գրել է․ «Չի կարելի զբաղվել ինքնախաբեությամբ և, մանավանդ, խաբել ժողովրդին։ Ժողովուրդը պիտի իմանա իշխանությունների վարած քաղաքականության համար իր վճարելիք գինը»։