«Չի եղել նման դեպք, որ պատգամավորը իրեն թույլ տա Ձեր բառապաշարով խոսել, ես ձեզ արգելում եմ էդ բառապաշարով ստեղ խոսելը»․ Ալեն Սիմոնյանը զայրացավ Աննա Մկրտչյանի խոսքից․ տեսանյութ

ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ելույթով հանդես եկավ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը, ով Արցախի խնդիրների շուրջ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ելույթում նշել է, որ վստահ է՝ նախագծին ձայն չեն տա ՔՊ-ականները։

Սակայն, պատգամավորը փորձում էր ներկայացնել այդ հանձնաժողովի կարևորությունը մինչև այն պահը, երբ իր խոսքում կիրառեց վարչապետի անունը։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զգուշացրել էր՝ վարչապետին անունով կամ անունը ձևափոխած օգտագործելու դեպքում կարգապահական տույժ կկիրառվի։

Աննա Մկրտչյանին  կոչ արվեց, որ կոռեկտ արտահայտվի, սակայն պատգամավորը շարունակելով խոսքը՝ վարչապետին կապիտուլյանտ անվանեց, ինչն առավել թեժացրեց իրավիճակը։


Այնուհետև դահլիճ մտավ Ալեն Սիմոնյանը և կրկին հիշեցրեց կարգապահական տույժի մասին։ Սակայն Մկրտչյանը ելույթը շարունակեց նույն տոնով և Ալեն Սիմոնյանը կարգադրեց անջատել պատգամավորի խոսափողը։

Աննա Մկրտչյանը անջատված  խոսափողով փորձեց վերջացնել ելույթը, սակայն ապարդյուն, քանի որ ոչ ոք նրան չէր լսում։

Понравилась статья? Поделиться с друзьями: