Չինաստանի իշխանությունները պլաստիկ վիրաբույժներին «սև ցուցակ»-ում կներառեն

Պլաստիկ վիրաբուժությունն այսօր լայն տարածում է գտել աշխարհում։ Հազիվ թե գտնվի մի երկիր, որտեղ այս ոլորտն այս կամ այն չափով առաջընթաց գրանցած չլինի։ Սակայն պլաստիկ վիրաբուժությունն ինչպես կարող է օգնել, այնպես էլ խանգարել։ Չէ՞ որ սխալ վիրահատական միջամտությունը կարող է անգամ մարդու կյանքի հետ խաղալ։ Ուստի, Չինաստանում որոշել են դրա դեմ միջոցներ ձեռնարկել։

Չինաստանի իշխանությունները տարօրինակ և հետաքրքիր որոշում են կայացրել։ Երկրի Առողջապահության պետական կոմիտեն հայտնել է, որ պլաստիկ վիրաբույժներին «սև ցուցակ»-ում կներառի։ Այսպիսով նրանք ծրագրում են խստացնել վերահսկողությունը էսթետիկ վիրաբուժության ոլորտում։

2017-ի ապրիլից 2018 թվականին իրականացված ստուգումների արդյունքում 1200 քրեական գործ է ուսումնասիրվել։ Դրանց հիմքում ընկած են բուժօգնության և դեղորայքի անվտանգության ոլորտում շատ խախտումներ։ Ստուգումների հետևանքով 2000 կասկածյալ է ձերբակալվել։ Իրավապահ մարմինները 41 000 բժշկական հաստատություն են ստուգել։ Դրանցից 30-ի գործունեությունը դադարեցվել է։

Բացի այդ, Չինաստանը մտադիր է պլաստիկ վիրաբույժների գնահատման համակարգ ստեղծել։ «Սև ցուցակ»-ում կներառվեն բժիշկները, որոնք անորակ ծառայություններ են մատուցում։

Ապօրինի բժիշկներին ճանաչելու հարցում երկրի քաղաքացիներին օգնելու նպատակով բուժհաստատություններից լիցենզիաներ կպահանջեն։ Դրանք հնարավոր կլինի վավերացնել Առողջապահության վարչության պաշտոնական վեբ կայքերի միջոցով։

Понравилась статья? Поделиться с друзьями: