Անահիտ Մութաֆյանը համացանցային հարթակում բավական ակտիվ է և մշտապես անդրադառնում է հայաստանյան իրավիճակին և այլ իրադարձությունների։
Այս անգամ դերասանուհին օգտատերերին զարմացնող հրապարակում է կատարել և ներկայացրել մի լուսանկար, որտեղ անչափ հոգնած տեսք ունի և ասես վատառողջ լինի։
Այդ լուսանկարն արված է մեկ տարի առաջ, երբ պատերազմը ավարտին էր հասել և ինչպես բոլորը, այնպես էլ ինքը պարուրված էր ծանր զգացողություններով։
Պատմել է, որ իր մտերիմը տեսնելով լուսանկարը՝ չի հավատացել, որ դա Անահիտն է։ Լուսանկարին կից դերասանուհին գրել է․ «Մի նկարի պատմություն..․
Չէի պատկերացնի՝ ինչ որ մի օր կհրապարակեմ այս նկարը, սա ուղիղ մեկ տարի առաջվա նկար է, երբ ցույց տվեցի իմ ամենամտերիմ մարդուն այս նկարս, որը ի դեպ 1 տարի առաջ հենց այս օրը դեռ զենքը ձեռքին պաշտպանում էր հայրենիքը, նայեց երկար, ապա կիսաձայն ասաց՝ չէ, չէ սա դու չես…»։