«Չէի ուզում անդրադառնալ այն վայրահաչոցներին, որ երեկվանից պտտվում է իմ հասցեի շուրջ, բայց․․․» տեսանյութ

Սիլվա Հակոբյանը գրել է․ «Չէի ուզում անդրադառնալ այն վայրահաչոցներին, որ երեկվանից պտտվում է իմ հասցեի շուրջ, բայց քանի որ ինձ երկրպագող մի ստվար զանգված մտահոգված է իմ կարգավիճակով ու ուզում է իմանալ ճշմարտությունը, որոշեցի այնուամենայնիվ արձանգանքել:

Այո ես երգել եմ այդ միջոցառմանը, երգել եմ ԱՆՎՃԱՐ, երգել եմ բացառապես այն երգերը, որոնք մեր մայրերն են ուզել, այդ երգերի մեջ կային և´ հուզական,և´ հայրենասիրական, ինչպես նաև ուրախ երգեր: Ու նպատակը մեկն էր, որ մի թեթև ժպիտ հայտնվեր իրենց` առանց այդ էլ տառապալից դեմքերին:

Ու ինձ մոտ ստացվեց, որովհետև բոլորս ենք ուզում,որ իրենք շարունակեն ապրել, արարել, շարունակեն առաջ նայել: Իրենց ուրախությունը նաև մեր ուրախությունն է: Ամեն մարդ այս պատմության մեջ գտավ ինքնահաստատվելու իր տարբերակը:


Ես երգել եմ մեր Հերոսներին նվիրված շատ միջոցառումների, որոնց մասին չեմ լուսաբանել, ավելորդ PR չանելու համար, և մշտապես պատրաստ եմ երգել մեր նահատակված Հերոսների միջոցառումներին»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!