Չեք հավատա,բարց այսպես կարելի է գումար կուտակել…

Համարվում է, որ փող ունեն նրանք, ովքեր ծնվել են լավ ընտանիքում, նրանք, ովքեր ունեն շահութաբեր բիզնես կամ պահանջարկ ունեցող մասնագիտություն, նաև նրանք, ովքեր աներևակայելի հաջողակ են:

Իրականում դա միֆ է ։ Փող ունեն նրանք, ովքեր ֆինանսապես գրագետ են ։Դուք էլ կարող եք լավացնել ձեր ֆինանսական վիճակը ընդամենը մի քանի ամսում։Չե՞ք հավատում. հետևե՛ք այս խորհուրդներին և կհամոզվեք ինքներդ:

1.Կատարե՛ք գրառումներ

Միգուցե ձեզ թվա, թե գրառումները անիմաստ ժամանակ են վատնում, սակայն փորձեք գոնե մեկ ամիս գրի առնել ձեր ծախսերը և կտեսնեք,թե ինչպիսի փոփոխություններ կլինեն ձեր կյանքում։

Կազմելով ցուցակներ ամեն օր գրի առնելով ծախսերը,դուք՝

ա) Ավելորդ ծախսեր թույլ չեք տալիս

բ) նկատում եք,թե որ գնումներն են օգտակար

գ) պատկերացում եք կազմում միջին օրական, շաբաթական և ամսական բյուջեի մասին:

Օգտակար է, չէ՞:

2.Կուտակե՛ք մանրադրամները

Շատերը սովոր են գնումներից մնացած մանրը ծախսել,գնել այն,ինչը տվյալ պահին անհրաժեշտ չէ։ Փորձե՛ք հավաքել գումարը և կտեսնեք,թե որքան գումար կկուտակեք որոշ ժամանակում։

3.Գրագետ դասավորե՛ք առաջնահերթ ծախսերը

Պետք չէ գնել iPhone-ի վերջին մոդելը,որը ավելի թանկ արժե,քան ձեր աշխատավարձը։

Հաճախ մտածեք,թե ինչն է կարևոր ձեզ համար:

4.Փնտրե՛ք եկամտի նոր աղբյուրներ

Որոշ մարդիկ չեն տեսնում այն հնարավորությունները, որոնք նրանք ունեն։ Գուցե դուք ունեք ազատ ժամանակ կես դրույքով այլ աշխատանքի համար։

5.Բարձրացրե՛ք ինքնագնահատականը

Որքան բարձր է մարդու ինքնագնահատականը,այնքան շատ է նա վաստակում։

Շատ վնասակար է վաստակել քիչ , երբ դուք ի վիճակի եք ավելիին։

Վստահեք ձեր ուժերին

6.Մի՛ լսեք օնլայն բիզնեսմեններին

Շատերը ձեզ կառաջարկեն սովորեցրել , թե ինչպես շատ գումար վաստակել : Դա ընդամենը պատրանք է, որ կարող եք դառնալ միլիոնատեր մատների սեղմումով:Մի լսեք ամեն անհեթեթություն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!