Ռուսական հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող «Лучաе всех» հաղորդումը շատերին է հայտնի։ Այնտեղ հրավիրվում են տաղանդավոր երեխաներ, ովքեր ապշեցննում են իրենց տաղանդով։ Հայերը, բնականաբար, անմասն չեն մնում։
Շատ հայ երեխաներ են մասնակցել հաղորդմանը, նշել, որ հայ են, ապա հիացրել իրենց կարողություններով ու հմտություններով։ Այս անգամ հերթական տաղանդավոր հայուհին է հյուրընկալվել Մաքսիմ Գալկինին։ Լյանան հրաշալի է տիրապետում թավ ջութակին։
Նա ռուսական հեռուստատեսային հայտնի բեմերից մեկում ուղղակի հիացրեց ռուս հանդիսատեսին, իսկ հայրենակիցներին հպարտանալու ևս մեկ առիթ պարգևեց։ Լյանան ցանկանում է հայտնի դառնալ։ Աղջնակի խոսքով՝ այնքան հայտնի, որ անգամ տիեզերքն իրեն ճանաչի։ Նա բացատրեց, թե ինչպես են առհասարակ նվագում թավ ջութակը, անգամ փորձեց Գալկինին սովորեցնել, ապա թվարկեց հայ ջութակահարների անուններ, ներկայացրեց ծնողներին, ովքեր կոմպոզիտորներ են։
Եվ վերջում նվագեց հրաշալի, կախարդական մեղեդի և արժանացավ ծափահարությունների ու պարգևի։ Մանրամասները դիտեք վարը կցված տեսանյութում։