«Չեմ կարողանում դեռևս ուշքի գալ ունեցածս զգացողությունից. նրանք ողջ են…»․ Արմավիր քաղաքի՝ Եռաբլուր հիշեցնող վայրի մասին

Հայաստանը 2020 թվականին  արհավիրք ապրեց և որքան զարմանալի կհնչի այն կատարվեց ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում։ Հազարավոր երիտասարդ տղաներ զոհ գնացին հանուն հայրենիքի, հանուն հայրենակիցների խաղաղ կյանքի ու ապագա սերնդի արժանապատիվ կյանքի համար։

Այսօր արդեն 2022 թվական մուտք գործեցիք և երկրորդ Ամանորն է ինչ հազարավոր ընտանիքիներ սեղան նստեցին առանց որդիների, հայրերի, եղբայրների։  Անմահացած հերոսների տունն այլևս Եռաբլուրն է։

Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում Եռաբլուր հիշեցնող վայրում նման տասնյակ, նույնիսկ հարյուրավոր «տներ» կան։ Այս նյութում ցանկանում ենք ներկայացնել  օգտատերերից մեկի՝ Էրիկ Աբրահամյանի  ֆեյսբուքյան գրառումը։ Օգտատերը գրել է․ «Արմավիր քաղաքում գտնվող քաղաքային Պանթեոնը փոքրիկ Եռաբլուր է հիշեցնում։

Սրբատեղի, որտեղ հանգչում են տասնյակ անմահացած Հերոսներ։ Երանի էլ չավելանան… Թվում է՝ նրանք ողջ են, նայում են, ուղեկցում քեզ իրենց հպարտ հայացքով և խրոխտ կեցվածքով, ասես սաստում են՝ լաց չլինեք, մենք ձեզ հետ ենք, ձեր կողքին՝ միշտ պատրաստ պաշտպանելու ձեզ…

Որքա՜ն կյանք կա ձեր մեջ, Հերոսներ, որչա՜փ ջերմություն ու Սեր՝ ձեր նկարներում… Չեմ կարողանում դեռևս ուշքի գալ ունեցածս զգացողությունից. նրանք ողջ են…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: