«Չեմ կարա ես էլ նույնը լինեմ»․ Մենչի նոր լուսանկարը և անչափ հուզիչ գրառումը

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ երգիչ Հայկոն մեզ հետ չէ։ Կոմպոզիտորի մահը ցնցեց ողջ հանրությանը։ Համացանցային տարբեր հարթակներում օգտատերերը իրենց խոր ափսոսանքն ու վիշտն էին արտահայտում և նշում, որ ասես կորցրել են իրենց հարազատին։

Հայկոյի հարազատները և ընկերները այսօր և հավետ չեն կարողանա համակերպվել այդ մեծ կորստի հետ։

Վաղամեռիկ երգչի ընկերները համացանցային իրենց հարթակներում շարունակում են հանրայնացնել լուսսանկարներ և տեսանյութեր, որտեղ կիսվում են իրենց քաղցր և անմոռանալի հիշողություններով։

Այսօր Արմեն Պետրոսյանը (Մենչը) հանրայնացրել է կնոջ հետ համատեղ մի լուսանկար, որն արվել է Հայկոյի  վերջին համերգի ժամանակ։ Լուսանկարին Մենչը հուզիչ գրառում է կցել։ Նա գրել է, որ ընկերոջ մահից հետո ինքն այլևս երբեք առաջվանը չի լինի։

Նա մասնավորապես գրել է. «Այս տարի հունիսին ներկա էի իմ ընկերոջ Հայկոյի համերգին։ Շատ ուրախ էի, երբ տեսնում էի ընկերոջս ուրախ և էներգիայով լի: Չեմ կարա ես էլ նույնը լինեմ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: