«Չգիտեմ, կմտածեք խենթացել եմ, բայց ես զգացի երեխուս…»․ Աստղա Գալեյան

Անմահացած հերոսների հերոս մայրերը շարունակում են իրենց պայքարը անողոք կյանքի դեմ․ նրանք ապրում են ցավը, վիշտը և վերջ ու սահման չունեցող կարոտը սրտում։

Նրանք միայն մտովի են կարողանում  գրկել, համբուրել իրենց որդիներին։ Ահա իր մտապատկերներով ու անչափ հուզիչ զգացողությամբ է կիսվում Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղա Գալեյանը։

Հերոսի մայրը խոստովանում է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ անքնությամբ է տառապում և դրա հետ մեկտեղ այս օրերին Աստղան վատառողջ է․ մրսածություն, գրիպ։

Աստղան մանրամասնում է և պատմում, որ ուժասպառ նստում է բազմոցին և այնպիսի զգացողություն է ունենում, թե իրեն անզգայացնում են և կինը մի քանի րոպեով խորը քուն է մտնում։ Այդ րոպեների ընթացքում նա զգացել է, թե ինչպես է որդին նստում կողքին, թևը ուսին գցում և համբուրում։

«Կմտածեք երևի խենթացել եմ, բայց ես զգացի երեխուս, ես զգացի նրա շունչը, ջերմությունը, Էսպիսի զգացողություն երբեք չեմ ունեցել»,- գրել է Մխիիթարի մայրը։ Աստղա Գալեյանը նաև նշում է, որ որդին լուսանկարում պատկերված  հագուստով է եղել(կանաչ)։ Հիշեցնենք, որ Աստղան երեխայի է սպասում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!