Անհերքելիորեն կարելի է պնդել, որ համավարակը արագորեն ընդլայնում է իր տարածման շրջանակներն ու տարածվածությունը։ Ամեն օր նորանոր վարակվածների թվի կտրուկ աճ է գրանցվում։ Մտահոգիչ իրավիճակը մեզնից տանում է թանկ ու արժեքավոր մարդկանց։
Նախօրեին տեղեկացանք Գերգի Կիմիչի ցավալի վախճանի մասին, իսկ դրանից առաջ էլ տեղեակցել էին այլոց մահացության դեպքերի մասին։ Այս ցավալի կորութստներին իր սոցհարթակում կարճ հրապարակմամբ անդրադարձել է երգիչ Թաթա Սիմոնյանը։
Նա նշել է այն թանկ կորուստները, որոնք ինքն ու իր շրջապան ունեցել են համավարակի պատճառով։ Հանրահայտ երգիչը գրել է հետևյալը․
«Այս օրերի ընթացքում չարաբաստիկ Կովիդը մեզանից խլեց ևս երեք կյանք, մեր հարազատ ընկեր, երաժիշտ Արմեն Տոնոյանին, մեր ընկեր, հայտնի հաղորդավար, Երրորդ ալիքի համահեղինակ Արտավազդ Եղոյանի սիրելի կնոջը` Մարգոյին, և մեր քաղաքի ամենաճանաչված բժիշկներից մեկին` բոլորիս կողմից սիրված Գեորգի Կիմիչին»:
Թաթան իր ափսոսանքն ու ցավակցություններն է հայտնել մահացածների մտերիմներին ու հարազատներին։