«Չասեք, որ աղջկան թաքցնում է Զառան…»․ տեսեք՝ որքան գեղեցկադեմ դուստր ունի Զառա Արամյանը

Զառա Արամյանը հաճախ է բողոքում, որ հանրությունը շարունակ պնդում է, թե թաքցնում է երեխաներին։ Նա հաճախ է նշում, որ երբեք էլ չի թաքցրել։

Այս անգամ հաղորդավարուհին հանրայնացրել է դստեր՝ Էլեն Գասպարյանի լուսանկարը, որին կից գրել է, որ չի թաքցնում դստերը, ամեն ինչ պարզ է և թափանցիկ։ Նա մասնավորապես գրել է․ «Չասեք, որ աղջկան թաքցնում է Զառան… պարզ, բաց, թափանցիկ…ահավասիկ»։

Գրառումն, իհարկե, հումորային բնույթ ունի։ Չնայած նրան, որ լուսանկարում Էլենը դիմակ է կրում, այնուամենայնիվ, նկատելի է՝ որքան գեղեցկադեմ աղջիկ է։

Օգտատերերը հավանումների են արժանացրել Զառայի դստեր լուսանկարը և ջերմ խոսքեր ու բարեմաղթանքներ հղել գեղեցկուհուն։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արամյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ Նա առողջական որոշակի խնդիրներ է ունեցել, բայց ամեն բան արդեն ետևում է։ Հաղորդավարուհին տեղեկություն է տարածել, ըստ որի՝ արրդեն լավ է զգում է իրեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: