Չայկովսկու դպրոցում աշակերտների ծնողները պահանջում են հեռացնել դպրոցից գերազանցիկ երեխային․ տեսանյութ

Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում արտակարգ իրավիճակ է ստեղծվել։ Գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտուհու՝ Ալլա Գալստյանի մայրը պնդում է, որ դստեր դասընկերները ծեծել են Ալլային։

Ալլան վնասվածքներ  է ունեցել։ Եվ պնդում է, որ մի քանի րոպեով կուրացել է։

Ալլայի մայրը մեղադրում է հիմնականում Ալեքսին։ Վերջինիս մայրը լրագրողների հետ զրույցում մանրամասնել է եղելությունը և նշել, որ իր որդին դասընկերուհուն չի ծեծել, ընդամենը հրել է, որի հետևանքով Ալլան անգամ տեղից չի շարժվել։

Դժկամությամբ, սակայն լրագրողների հետ զրուցել է նաև երաժշտական դպրոցի տնօրենը։ Նա նշել է, որ Ալլայի մոտ սալջարդ չի եղել, ինչպես պնդում է մայրը, երեխան ջղաձգումներ է ունեցել և սթրեսային ապրումներ։


Հավելել է, որ աշակերտուհու այդ վիճակը տանից է գալիս, նրանք խնդրահարույց են և մշտապես ինչ-որ մեկի հետ խնդիրներ են ունենում։ Դեպքի մանրամասներին ծանոթացեք ստորև կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: