Հանրահայտ դերասան Ռաֆայել Եևանոսյանը վերջերս սկսել է հանդես գալ հեռուստաեթերից՝ ներկայացնելով ուշագրավ երեկոյան հաղորդում։ Ռաֆայելի հաղորդավարությամբ ներկայացվող հաղորդաշարը բավականին սիրով է ընդունվել հեռուստադիտողի կողմից։
Ռաֆայելի էջում կան բազմաթիվ գովասանական և գնահատողական մեկնաբանություններ, որոնք արվել են Ռաֆայելի հաղորդաշարի առիթով։ Ներկայացնում ենք դրանցից մեկը․ «Անկեղծ ասած մտածում էի շարքային երեկոներա լինելու, բայց ի ուրախություն ինձ ու բոլորի սխալվեցի։
Շատ հավեսով, տարբերվող, լեցուն հաղորդում է։ Անսպառ եթեր եմ մաղթում, հարգելի Ռաֆայել»։ Ռաֆայելը նոր լուսանկար է տեղադրել իր հարթակում՝ գրելով հետևյալ կարճ մեկնաբանությունը․ «Ու փոխվեց ամեն ինչ»։
Իր աշխատասիրությամբ աչքի ընկնող Ռաֆայելն այս օրերին Եգիպտոսում է գտնվում։ Նա այնտեղ է գնացել Վարդան Սարգսյանի հետ համագործակցությամբ։
Այնտեղ Վարդանի և Ռաֆայելի մտահղացմամբ բեմադրվում է «Տրաֆիկ» ներկայացումը, որտեղ հանդես է գալիս նաև Ռաֆայելը։ Ստորև ներկայացնում ենք մի հատված ներկայացումից։