Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ու սա գրում է կին, որի հետ ես ժամանակին շփվել եմ, իր հաղորդմանը հյուր գնացել, մտածել, որ մարդ է, ներսում մարդ կա։ Բայց չկա։ Հրեշ է։
Կինը գրում է, որ Նարեկ Մալյանը պետք է Լարիսա Մինասյանի գլուխը տրորի, արդեն մոտ է հաղթանակին։ Գրում է մեկը, ով հանրությանը փորձում է աստվածավախ ներկայանալ, երեսը խաչ է քաշում, բայց ներսում սատանա է։
Ով իր ողջ կյանքում անազնիվ ապրեց ու վաստակեց։ Ով դաս չքաղեց ոչ իր ամսուսնու, ոչ իր ծանր հիվանդությունից, ով չգիտի, թե քանի օր է ապրելու, բայց բռնության կոչ է անում, արդեն հաշվել է մեկ այլ
կնոջ կյանքի օրերն ու դրդում է կնոջ գլուխը տրորել։
Կարմեն, այլևս հասցրել ես այն վիճակին, որ այլևս սա հանդուրժելը անպատվություն կլինի։ Չեմ ուզում ավելի վատ բառեր օգտագործել, պարզապես մեղք ես, աղոթիր մեղքերիդ համար, աղոթիր։