Ինչպես հայտնի է Անաիս Սարդարյանը սպասում է երկրորդ երեխային և նրա կարգավիճակը խոչընդոտ չէ Հայաստանի գեղատեսիլ վայրերով շրջագայելու համար և շարունակելու բարեգործական գործունեությունը։
Անաիսն այս անգամ այց է կատարել Արցախ։ Նա լուսանկարվել է արցախյան բարձունքներից մեկում։ Լուսանկարում երևում է Արցախի անզուգական բնաշխարհը։
Դերասանուհին անչափ գեղեցիկ տեսք ունի։ Նկատելի է նրա կլորիկացած փորիկը։ Դերասանուհին ասես ձուլվել է Արցախ աշխարհին և անսահման համահունչ է։
Լուսանկարին Անաիսը գրառում է կցել, որտեղ առկա են հայրենասիրական վեհ խոսքեր։ Նա մասնավորապես գրել է․ «Արցախ Հայի Տուն․․․ էս մեր հողն ու ջուրն է։ Ու ինչքան էլ դժոխքի ծնած վայրահաչոցներ լսվեն, միևնույնն է ՄԵՐՆ Է։ Ամեն անգամ հիշեք, որ մենք սերում ենք Տապանից»։
Մեկնաբանություններում դերասանուհու երկրպագուները հիացել են սիրելի դրասանուհու խոսքերով և ջերմ ու բարի մաղթանքներ հղել նրան ու իր ընտանիքին։