Երբեմնի չափազանց մեծ ակտիվություն ունեցող երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ամիսներ շարունակ մեծ լռոթյուն պահպանեց։ Այնուհետև վերադարձավ ակտիվ համացանցային կյանք մեծ ոճային փոփոխություններով։
Նրա երկրպագուներն անչափ ուրախ էին այդ առիթով և երգչուհու համացանցային հարթակը ողողել էին ուրախ գրառումներով։
Այս ամենով Լիլիթը չսահմանափակվեց․ նա յուրօրինակ հրապարակմամբ հայտարարեց իր հղիության մասին լուրը, ինչը և՛ անակնկալ էր, և՛ չափազանց մեծ ուրախություն նրա երկրպագուների համար։
Հայտնի է, որ Լիլիթ Հովհաննիսյանը բավականին մեծ լսարան ունի։ Այս անգամ երգչուհին մի գեղեցիկ տեսանյութ է հանրայնացրել, որտեղ երևում է, թե ինչպես է նա բացահայտել երեխայի սեռը։ Սենյակը լի է փուչիկներով։
Նա պայթեցնում է տասը փուչիկներ, սակայն երեխայի սեռը պարզ է դառնում միայն վերջին փուչիկը պայթեցնելուց հետո։ Տեսանյութում նկատելի է երգչուհու էմոցիաները, սակայն հանրության համար Լիլիթը պահպանել է ինտրիգը՝ սևացնելով վերջին կադրը։
Տեսանյութին կից երգչուհին գրել է․ «TikTok-ում իմ առաջին վիդեոն։ P.S Ու էս ամեն ինչը էն դեպքում, երբ ես փուչիկից անտանելի ֆոբիա ունեմ»։ Լիլիթի հանրայնացրած գեղեցիկ տեսանյութը դիտեք վարը։