Անաիս Սարդարյանը գեղեցիկ աշնանային ֆոտոշարք է ներկայացրել։
Ինչպես հայտնի է դերասանուհին պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալ։ Այս մասին հայտնել է ինքը համացանցային իր հարթակում։ Ֆոտոշարքին նա մասնակցել է որդու՝ Մոնթեի հետ։
Լուսանկարներն անչափ գեղեցիկ են և լեցուն աշնանային գույներով։ Բացօթյան ֆոտոշարքը արտացոլում է աշնանային ուշագրավ կոլորիտ։
Լուսանկարներում արդեն նկատելի է Անաիսի կլորիկացած փորիկը։ Նոր, երջանիկ կարգավիճակը անչափ շատ է սազում նրան։ Հղիության մասին Անաիսը հայտնել է համացանցում, որն անչափ հաճելի անակնկալ թէ եղել նրա երկրպագուների համար։
Իսկ ներկայացված նոր լուսանկարները նրանք մեծ ջերմությամբ են ընդունել և գեղեցիկ գրառումներ կատարել մեկնաբանությունների հատվածում։ Ներկայացված լուսանկարներին դերասանուհին գրառում է կցել, որտեղ նշել է, որ Աստված օրհնել է իրեն՝ տալով որդուն։
Նա մասնավորապես գրել է․ «Ուրեմն ինչ-որ ճիշտ բան ունեմ արած էս կյանքում , որ Աստված ինձ Քեզնով օրհնելա, Մոնթե՛ս»: