Ուրախալի․ Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Հենրիկ Ասատուրյանի եղբայրը․ մանրամասներ

Տիկին Օվսաննան արցախյան վերջին պատերազմում կորցրել է իր ամենաթանկին՝ Հենրիկ որդուն։ Որդեկորույս մայրն իր բախտակիցներից շատերի նման հաճախ է երազում տեսել զոհված տղային։ Հենրիկը երազում կարծես մորը երեխա ունենալու նշան է տվել։

Տիկին Օվսաննան նշում է, որ զավակի կորստից հետո իր հղիանալը պատահական է եղել, սակայն նա մխիթարվում է իր նորածին զավակով՝ հույս ունենալով, որ իր պայծառ տղայի կարոտն ու սերը փոքրիկ որդուց է առնելու։

Հենրիկը անցել էր պատերազմի ամենից թեժ տեղերով՝ անմահանալով հոկտեմբերի վերջին՝ թեժ մարտերի ժամանակ։ Հենրիկի մայրն անասելի ու անփարատելի կարոտով է խոսում իր անմահացած տղայի մասին։ Բժիշկներն առանձնահատուկ պատասխանատվությամբ են օգնել տիկին Օվսաննային ծննդաբերության ժամանակ։

Հենրիկի նորածին եղբորը Հենրի են անվանել։ Մայրը նշում է, որ Հենրիկը շատ ավելի գեղեցիկ է եղել։ Նա երազում է, որ իր կրտսեր տղան մեծանա անամպ երկնքի տակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!