Ուրախալի․ լույս աշխարհ է եկել սիրված դերասանի երրորդ բալիկը․ մանրամասներ

Շաբաթներ առաջ առիթ ունեցել էինք ուրախությամբ հայտնելու, որ հայտնի դերասան Հմայակ Հակոբյանի ընտանիքում նորից բալիկի ճիչ է լսվելու։ Արտիստը, որ արդեն երկու բավականին մեծ աղջիկ ունի, երրորդ անգամ է վայելելու հայրիկ լինելու բերկրանքը։

Ահա մարտի տասներկուսին լույս աշխարհ է եկել դերասանի երրորդ բալիկը։ Հմայակն արդեն երկու զավակ ուներ։ Նրա երկու զավակներն էլ աղջիկներ են։

Նոր լույս աշխարհ եկած երեխան տղա է, ում ծնողները որոշել են անվանակոչել Ալիկ։ Ալիկը Հմայակ Հակոբյանի հայրիկի անունն է, որը մեծ սիրով տվել են նաև իրենց ընտանիքի նոր անդամին։

Նշենք, որ դերասանը շատ ուրախ է իր տղայի ծննդյան առիթով։ Նա հուզմունքով արձանագրել է, որ առաջնեկն արդեն տասնհինգ տարեկան է, իսկ երկրորդ աղջիկը ինը տարեկան է։

Ահա իննամյա դադարից հետո ընտանիքում նորից հնչելու է նորածնի ճիչ, ընտանիքը դարձյալ զբաղվել է նորածին բալիկին խնամելու հաճելի հոգսերով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!