Ուրախալի․ լույս աշխարհ է եկել արցախյան մարտերում անմահացած Արտակ Առաքելյանի եղբայրը՝ Արտակը

Առաքելյան Արտակը մեր այն զինվորներից է, որն անմահացել է արցախյան վերջին պատերազմի օրերին՝ հերոսաբար պայքարելով հայրենի եզերքի անվտանգության համար։ Արտակը ծնունդով Բռնակոթ համայնքից էր։

Արտակի ծնողները ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել իրենց թանկ զավակի կորստի մտքի հետ։ Նրանք այն ծնողներից են, որ որոշել են վերստին կյանք պարգևել նոր Արտակի։ Այսօր Առաքելյանների ընտանիքում մի նոր Արտակ է լույս աշխարհ եկել։

Նոր Արտակի ծննդյան ուրախալի լուրով իր հարթակում կիսվել է պատգամավորներից Արթուր Սարգսյանը՝ շնորհավորելով իր ընկերոջը՝ Արտակի հայրիկին՝ Սեյրանին, նոր տղայի լույս աշխարհ գալու առիթով։

Նա մաղթել է, որ փոքրիկ Արտակը նորովի լուսավորի Առաքելյանների ընտանիքը։

Առաքելյան ընտանիքի հարազատները, ինչպես նաև Արտակի ծնողները հույս ունեն, որ Արտակը կապրի շատ ավելի ապահով հայրենիքում և կկարողանա իրագործել իր վաղամեռիկ եղբոր նպատակներն ու երազանքները՝ դառնալով նոր կյանքի խորհրդանիշ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!