Ուրախալի․ լույս աշխարհ է եկել արցախյան մարտերում անմահացած Էդմոն Գևորգյանի եղբայրը․ մանրամասներ

Էդմոն Գևորգյանն արցախյան վերջին մարտերում անմահացած հայ քաջորդիներից է։ Նա անմահացել է իր զինընկերոջ կյանքը փրկելու ժամանակ։ Էդմոնը զոհվել է Խնձորեսկում։

Էդմոնի մայրը՝ Աքսանան, իր մեջ ուժ է գտել և յուրովի վերածնել իր հերոսացած որդուն։ Նորածին Էդմոնին գրկելիս մայրը խոստովանում է, որ հասկացել է՝ նորից կյանք կա, որդին նորից վերածնվելու է։

Փոքրիկ Էդմոնը ընտանիքի չորրորդ զավակն է։ Էդմոնի մայրը զոհված որդուն երազում հաճախ է տեսնում, որտեղ Էդմոնը հաղորդակցվում է մոր հետ։

Որդին մորն ասել է, որ ինքը վերադառնալու է, վերածնվելու է սյունեցու ձեռքերով։

Հետաքրքիր զուգադիպությամբ նորածին Էդմոնի ծնունդն ընդունել է ծնունդով սյունեցի մանկաբարձ-գինեկոլոգը՝ Շուշանիկ Բաշխյանը, ով հորդորել է Էդմոնի մայրիկին ժպիտով դիմավորել իր նորածին բալիկին։


Նորածին Էդմոնը հարազատների ուղեկցությամբ արդեն ուղևորվել է Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղ, որտեղ նրան սիրով ու անհամբերությամբ են սպասել։

Понравилась статья? Поделиться с друзьями: