Ուրախալի․ լույս աշխարհ է եկել անմահ հերոս Սամվել Մանասարյանի եղբայրը․ մանրամասներ

Հայտնի է դարձել հերթական ուրախալի և ոգևորիչ նորությունն առ այն, որ լույս աշխարհ է եկել անմահացած հերոսներից մեկի եղբայրը։ Արցախյան մարտերում անմահացած Սամվել Մանասարյանի մայրը թանկագին որդու կորստից հետո որոշել է վերստին կյանք պարգևել նոր էակի։

Սամվելը ընդամենը քսան տարեկան էր։ Նա լույս աշխարհ է եկել հայրենիքի մայրաքաղաքում, սակայն հիմնականում ապրել է Քասախ գյուղում։ Նա 2019 թվականին Մատաղիսում սկսել է իր զինվորական ծառայությունը՝ աչքի ընկնելով նշանառու լինելու լավ կարողություններով։,

 

Սամվելը օրեր շարունակ մասնակցել է արցախյան մարտերին։ Վերջին մարտը եղել է հոկտեմբերի տասնութին։ Հենց այդ օրն էլ Սամվելն ընկել է՝ անմահանալով հայոց պատմության էջերում։

 

Սամվելի մայրը նախօրեին նոր որդի է լույս աշախրհ բերել։ Զավակը ծնվել է փետրվարի քսաներկուսին։ Մայրը հույս ունի, որ իր նոր զավակը կմեծանա խաղաղ երկրում՝ իրագործելով այն, ինչ Սամվելին չհաջողվեց իրագործել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!