Ուրախալի․ անմահացած զինվորական Անդրանիկ Աթոյանի ընտանիքում զավակ է լույս աշխարհ եկել

Լրագրող Նանե Արզումանյանն այցելել է որդեկորույս մայրերից Ազգուշ Աթոյանի ընտանիքին։ Ընտանիքը արցախյան վերջին պատերազմին կորցրել է իր թանկ զավակին՝ Անդրանիկին։ Ընտանիքը վերջերս վերստին զավակ է ունեցել։ Լրագրողն այդ առիթով լուսանկար է տեղադրել և գրել է հետևյալը․

«Արարատնյուզը սահմանամերձ Մարգարա գյուղում է։ Եկել եմ ցավի ու լույսի մասին լուսաբանելու։ Այս ընտանիքի զավակը՝ Անդրանիկը ընդամենը 18 տարեկանում զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։

Անցյալ տարվա սենտեմբերի 27-ը այս ընտանիքին կորուստ տվեց, իսկ այս տարի ու հենց սեպտեբերի 27-ին զանգ եմ ստանում մայրիկից, ով ուրախ պատմում է, որ ընտանիքում ծնունդ եղավ. մայրն ասում է՝ Անդրանիկը գնաց, Ադրիանան եկավ։


Շնորհակալ եմ տիկին Ազգուշին, որ այսքան ուժ է գտել իր մեջ ու ցանկացել է, որ հենց ես լուսաբանեմ։ Թող որ բոլոր որդեկորույս Մայրերն իրենց մեջ ուժ գտնեն»,- իր գրառումը եզրափակել է Նանե Արզումանյանը։ Ստորև կարող եք դիտել Ադրանիկի և նրա մայրիկի հուզառատ պարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: