Ուսուցիչների աշխատավարձերը սեպտեմբերից կբարձրանան 30-50 տոկոսով․ Նիկոլ Փաշինյան

Ն․ Փաշինյանն այսօր այց է կատարել ԿԳՄՍ նախարարություն՝ հանդիպելով նախարարության աշխատակիցների հետ։ Հանդիպման ժամանակ տատատեսակ հարցեր են քննարկվել։ Վարչապետը խոսել է առաջիկա ծրագրերի մանրամասներից։

Նա արձանագրել է, որ ներկայումս աշխատանքներ են տավում նոր չափրփոշիչների վերջնական սահմանման, ներկայացման համար։ Վարչապետը կարևորել է ուսուցիչների աշխատավարձերի ու վճարման համակարգերի զարգաման անհրաժեշտությունը։

Նա նշել է, որ հարկ է համոզվել, որ դասարան մտնող ուսուցիչը կարող է մատուցել սովորողին պետության սահմանած չափորոշիչներին համապատասխան կրթություն տալ, իսկ կառավարությունը հետևողական է լինելու սեպտեմբերից բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը երեսունից հիսուն տոկոսով։

Նա վստահ է, որ ուսուցիչների ատեստավորման և աշխատավարձերի բարձրացման հանգամանքը մոտիվացիոն նշանակություն կունենա և ուսուցիչներին ավելի կոգևորի իրենց աշխատանքների արդյունավետ կազմակերպման և իրացման համար։


Ն․ Փաշինյանը նաև խոսել է ակադեմիական քաղաք հիմնադրելու անհրաժեշտության մասին։ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցների հետ ունեցած հանդիպման շրջանակներում վարչապետի հնչեցրած խոսքն ամբողջությամբ կարող եք լսել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!