Ուշադրություն. Վրաստանում հենց հիմա բողոքի ցույցեր են. ահա թե ինչու

Հիմա վրացական մայրաքաղաքում մեկնարկել և ընթանում են բողոքի ակցիաներ: Դրանք նախաձեռնվել են ի հիշատակ անցյալ տարվա ցավալի դեպքերի հանգուցալուծման: Մարդկանց պահանջը ռուս պաշտոնյա Գավրիլովին երկրից վտարելն էր:

Լրանում է մեկամյակն այն օրից, երբ պետական պաշտոնյաների հրաժարականների պահանջով շատ վրացիներ բողոքի ակցիաներով հավաքվել էին մայրաքաղաքային փողոցներում: Դրանք հունիսի 20-ին վերջնականապես ճնշվել են ղեկավարող ուժերի կողմից, ինչի հետևանքով եղել են նաև տուժողներ:

Այդ դեպքերը պայմանականորեն ստացել են «Գավրիլովի գիշեր» անվանումը: դեպքերի մեկամյակի առիթով նույն վայրում հավաքված ակտիվ քաղաքացիները ցանկանում են հիշեցնել նշյալ դեպքերը:

Այժմ Ռուսթավելիի փողոցը լի է մարդկանցով: Փողոցներին շրջանաձև գծանշումներ են արվել Պուտինի պատկերով, որպեսզի մարդիկ կանգնեն դրանց մեջ՝ պահպանելով ֆիզիկական հեռավորությունը:

Կան նաև ախտահանման սեղանիկներ, որտեղ ախտահանում են ցույցին մասնակից քաղաքացիներին, տրամադրում անհրաժեշտ նյութեր ու պարագաներ: Մասնակիցների շարժին հսկում են նաև շտապ օգնության մեքենաներում գտնվող բուժաշխատողները:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!