Ուշադրություն. Ն. Փաշինյանն ուշագրավ տեսանյութ է հրապարակել ԱԱԾ նոր բացահայտումների մասին

Վարչապետ Ն. Փաշինյանն ուշագրավ տեսանյութ է հանրայնացրել, որը պատրաստել է ԱԱԾ-ի լրատվության բաժինը: Ըստ տեսանյութում տրվող տեղեկատվության՝ պարզ է դառնում, որ ԱԱԾ Արարատի մարզային վարչությանը պետ Ա. Հ.-ն աշխատանքից ազատվել է, քանի որ ներքաշված է եղել կոռուպցիոն գործարքների մեջ:

Տեսանյութում նշվում է, որ Մխչյան և Շահումյան համայնքների ղեկավարները, ովքեր նույնպես առնչակից են եղել տվյալ գործին, նույնպես ներգրավվել են գործի մեջ որպես մեղադրյալներ:

Մեղադրյալներ են ճանաչվել նաև այդ գործի հետ կապ ունեցող այլ անձիք, որոնց նկատմամբ ևս ձեռք են բերվել նրանց մեղավորության անժխտելի հանգամանքը փաստող բավարար ապացույցներ:

Նրանք փաստացի ստացել են իրական հնարավորությունից ավելի եկամուտ՝ պետությանն ու համայնքին պատճառելով մեծ ֆինանսական վնաս:

Վարչապետը, հրապարակելով տեսանյութը, գրել է, որ կոռուպցիոն որևիցե դրսևորում անարձագանք չի մնալու: Այսօրինակ միջոցառումները շարունակվում են:

Վարչապետի հանրայնացրած տեսանյութն ամբողջությամբ կցված է ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями: