Լիլիթ Ստեփանյանն իր էջում տեղեկացնում է, որ արագ սղագրելու արդյունքում բաց է թողել մի շատ կարևոր տեղեկատվություն, որը կապված է այն բանի հետ, թե ինչպես է ձևավորվելու սովորողների կիսամյակային գնահատականները:
Նա հայտարարել է, որ կիսամյակային գնահատականները ձևավորվելու են ոչ թե էլեկտրոնային մատյաններում անցկացված թվանշանների հիման վրա, այլ միայն այն նիշերով, որոնք մինչ դասերի ընդհատումը անցկացված են եղել մատյաններում: Որոշման հիմքում դրվել է սոցիալական արդարության սկզբունքը՝ հաշվի առնելով, որ որոշ երեխաներ հնարավորություն չեն ունեցել մասնակցել հեռավար դասերին:
Այս նորությունը մեծ դժգոհությամբ է ընդունվել ուսուցիչների և ծնողների համար: Շատերը նշել են, որ ձմռան ամիսներին աշակերտների մեծ մասը հիվանդությունների պատճառով բացակայել են դասերից, ինչն էլ նախարարի կողմից հարգելի է համարվել, ուստի նրանք բավարար գնահատական չունեն մատյաններում:
Մյուս կողմից, կարծիք կա, թե հեռավար դասընթացների ժամանակ երեխաներից շատերը քրտնաջան աշխատել ենէ փորձելով լրացնել բոց թողնվածը և շտկել գնահատականները, սակայն այս որոշումից հետո նրանց մոտիվացիան կկորի և նրանք գուցե այլևս ցանկություն չունենան մասնակցել առցանց, հեռավար անցկացվող դասերին: