Ուշադրություն. նոր չարտերային չվերթ՝ կոմերցիոն հիմունքներով

ԱԳՆ-ն այսօր առավոտյան նոր պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՝ կոմերցիոն հիմունքներով ևս մեկ թռիչք կազմակերպելու վերաբերյալ:

Այս անգամ Ղազախստանում գնտվող մեր ընկերները, հարազատներն ու բարեկամներ կարող են հայրենիք վերադառնալ ՝ հենց հունիսի 14-ին՝ ժամը 00.40-ին։ Տեղեկություններ չկան դեռ տոմսի գնի և այն ձեռք բերելու տարբերակների մասին: Պարետատան պաշտոնական էջում բոլորը կարող են կարդալ նաև  ճամփորդական սահմանափակումներին: Այդ սահմանափակումները գործում են ՀՀ բոլոր անցակետերում արտակարգ դրություն սահմանելու հենց առաջին օրից:

Բոլոր այն անձինք , ովքեր ցանկություն ունեն օգտվել սպասվող թռիչքից, պետք է դիմեն Ղազախստանում ՀՀ դեսպանություն : ՀՀ դեսպանություն է պետք ուղարկել անձնական համալիրտվյալներ, ինչպես նաև տվյալներ ուղեբեռի քանակի և կշռի մասին:

Այս տվյալներն անհրաժեշտ են ուղևորի ՝ Հայաստնա հասնելուն պես ինքնամեկուսացման վայր տեղափոխումը պատշաճ կազմակերպելու համար, որի մասին յուրաքանչյուրը անպայման պետք է ստորագրի ծանուցագիր :Ինքնամեկուսացման կանոնների խախտողների համար օրենքը նախատեսում է  պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև ազատազրկում:

Понравилась статья? Поделиться с друзьями: