Ուշադրություն. Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրենին հանձնարարել է զբաղվել տեսանյութով, որը երեկ է ստացել

Վարչապետ Ն. Փաշինյանը մի տեսանկարահանում է հանրայնացրել, որտեղ երևում է, թե ինչպես են փոքրիկների համար նախատեսված սպորտային խաղադաշտում հավաքվել բազմաթիվ անձիք ու փուչիկների, ժապավենների ուղեկցությամբ տոնում երեխաների օրը:

Վարչապետը հրապարակմանը կից ներկայացրել է մեկնաբանություն, ըստ որի տեսանկարահանումը ստացել է երեկ: Տեսանկարանահումն իրականացրած քաղաքացին, ուղարկելով նյութը նրան, ասել է, որ դեպքը բոլորովին թարմ է: Այն երեկ է տեղի ունեցել:

Նյութի մեջ պարզ երևում է, որ այստեղ պահպանված չէ ոչ մի սոցիալական հեռավորություն ու հակահամաճարակային ոչ մի կանոն: Ներկա գտնվող մարդիկ շատ մոտ են կանգնած միմյանց՝ առանց պաշտպանիչ միջոցների:

Վարչապետը տեղեկացնում է, որ նա այս տեսանյութը փոխանցել է ԱԱԾ տնօրենին, որպեսզի նա զբաղվի այս օրինազանց իրողությամբ:

Նա միաժամանակ պատասխանատվության և զգոնության կոչ է դարձյալ անում, քանի որ հենց այսպիսի իրողությունների պատճառով է օրեցօր ավելանում թագավարակային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը:

Վարչապետի հրապարակած տեսանկարահանումը ներկայացված է ստորև:

Հենց նոր ինձ ուղարկեցին այս տեսանյութը՝ հավաստիացնելով, որ սա տեղի է ունեցել երեկ՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը։ ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 1 июня 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: