Ուշադրություն.. Նոր չվերթ Ռուսաստանի Դաշնությունից

ՀՀ ԱԳՆ-ն պարբերաբար հրապարակում է տեղեկատվություն չարտերային չվերթների մասին ՝ իրազեկելով հանրությանը այդ թռիչքների համար հերթագրվելու վերջնաժամկետների մասին:

Հերթական տեղեկությունը հունիսի 4-ին կազմակերպվող թռիչքի մասին է ՝Դոնի Ռոստովից Երևան: Օդանավը օդ կթռչի ժամը 10-ին: Ավիատոմսի արժեքն արդեն նշված է , այն կազմում է 11 հազար ռուբլի, որի դեպքում ուղևորն իր հետ կարող է վերցնել մեկ ուղեբեռ՝ 23 կգ քաշով, ինչպես նաև ձեռքի ուղեբեռ ՝ 8կգ: ԱԳՆ պաշտոնական կայքէջում նշված են նաև հավելյալ տեղեկություններ ստանալու համար:

Դոնի Ռոստովից ժամանած մեր հայրենակիցները մյուս ժամանողների պես պարտավոր են ենթարկվել ՀՀ կառավարության սահմանած ինքնամեկուսացման կանոններին: Հայաստան ժամանելուց հետո պարբերաբար նրանց կարող են այցելել ԱԻՆ և Ոստիկանության աշխատակիցները, արձանագրելու հնարավոր խախտումների դեպքերը, ընդ որում այդպիսի դեպքերի համար օրենքը նախատեսում է պատասխանատվություն:

Այդ մասին յուրաքանչյուր ուղևոր անպայման կծանուցվի և Հայաստան մուտք գործելուց առաջ իր պարտավորությունների մասին իրեն ծանուցման մասին անպայման կստորագրի: ՀՀ ԱԳՆ-ն հույս է հայտնում նոր կազմակերպվող չվերթների մասին:

Понравилась статья? Поделиться с друзьями: