Այսօր առավոտից շատերին հանգիստ չէր այն փաստը, որ մեր անմահացած տղաներից մեկի մայրիկը կորցրել էր իր ձեռքի հեռախոսը, որը թանկագին էր իր համար, քանզի ինքն ապրում է այդ հեռախոսում պահվող ինֆորմացիոն հիշողություններով։
Մայրիկն իր տեսաուղերձում թախանձագաին խնդրել է տաքսու վարորդին, որ նա հեռախոսը բերի ու թողնի այն վայրում, որտեղից ընդունել է իր պատվերը։ Ընդամենը ժամեր պահանջվեցին, որ հեռախոսը վերադարձվի տիրոջը։
Հերոսի մայրիկը դարձյալ վիդոմիացմամբ է հանդես եկել՝ հայտնելով, որ տաքսու վարորդն ազնիվ ու մարդկային է գտնվել և իրեն է վերադարձրել իր թանկագին հեռախոսը՝ անվնաս ու ամբողջական։ Մայրիկը շնորհակալություն է հայտնում վարորդին և իր համար անհանգստացող ծանոթ և անծանոթ բոլոր մարդկանց։
Նա հատուկ որոշել է վիդիո ուղերձով դարձյալ հանդես գալ՝ բոլորին անձամբ հանգստացնելու և շնորհակալ լինելու համար։ Տիկնոջ շնորհակալական վիդո նյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։