Ուշադրություն․ «Սիրելի ծնողներ, դպրոցի վերաբերյալ բացասական մտքեր մի արտահայտեք, երեխաների մոտ մի քննադատեք ուսուցիչներին, մի սերմանեք երեխաների մեջ բացասական մթնոլորտ դպրոցի հանդեպ»

Կարեն Իսրայելյանը սեպտեմբերին ընդառաջ գրում է․ «Սիրելի ծնողներ, դպրոցի վերաբերյալ բացասական մտքեր մի արտահայտեք, երեխաների մոտ մի քննադատեք ուսուցիչներին, մի սերմանեք երեխաների մեջ բացասական մթնոլորտ դպրոցի հանդեպ:

Չէ՞ որ այդ տարիները մարդու համար ամենաերջանիկ և հաճելի տարիներն են, դուք ինքներդ այդ ամենի միջով անցել եք, դպրոցում կրթվում են, ընկերություն են ձեռք բերում և այլն։

Այն ժամանակ հարգանք կար ուսուցչի հանդեպ, սիրելով էինք գնում դպրոց, անգամ վախենում էինք Տնօրենից և ուսուցիչներից, իսկ հիմա՞։ Հիմա մեծից փոքր վիրավորում և մուննաթ են գալիս դպրոցի և ամբողջ անձնակազմի վրա:

Կարող եք միահամուռ ուժերով այնպես արեք, որ վերականգնվի 10 ամյա կրթությունը, բայց մի վիրավորեք այն մարդկանց, ովքեր չնչին գումար ստանալով կրթում են մեր երեխաներին: Հիշեք, դաստիարակվում են ընտանիքում, իսկ առաջին կրթությունը ստանում են դպրոցում:

Եկեք հարգանքով լինենք մեկս մյուսի հանդեպ, և կտեսնեք ինչպես է ամեն ինչ փոխվում դեպի լավը»:

Понравилась статья? Поделиться с друзьями: