Ուշադրություն․ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները․ ահա թե որտեղ կտեղա ձյուն

Յուրաքանչյուրս օրը պլանավորելիս՝ առաջին հերթին աչքի ենք անցկացնում եղանակային կանխատեսումները։ Չկա օր, որը չսկսվի եղանակային կանխատեսումները կարդալիս։ Լավագույն օրվա սկիզբը հենց լավ եղանակն է, արևի առկայությունը։

Շատերը հետևում են Գագիկ Սուրենյանին առաջինն իմանալու, թե ինչ եղանակ է սպասվում։ Եղանակն արդեն սառն է և տեղումներն էլ անխուսափելի։ Չնայած նրան, որ բոլորն էլ արևային օրեր են ցանկանում, բայց ձմեռն էլ օժտված է իր յուրօրինակ գեղեցկությամբ և արժի այն ուղղակի վայելել, վայելել երեխաների հետ, զբոսնել կամ մտածել մեկ այլ տարբերակ։

Առաջիկա օրերի համար Սուրենյանն արդեն հայտնել է իր կանխատեսումները, որոնք մշտապես ճիշտ են լինում։ Նա նշել է՝ ցուրտ մթնոլորտային հոսանքներ են ներխուժում Հայաստանի տարածք և այդ պատճառով դեկտեմբերի քսանմեկի ցերեկը և քսանմեկի լույս քսաներկուսի գիշերը ՀՀ ողջ տարածքում երբեմն կլինեն տեղումներ, իսկ լեռնային և նախալեռնային հատվածներւմ տեղումները կլինեն վաղ առավոտից մինչ երեկո։

Հովտային մասերում կտեղա ձյուն հմնականում երեկոյան ժամերին։ Որոշ հատվածներում քամու ուժգնացումը կհասնի 18-23մ/վ, լեռնային գոտիներում սպասվում է բուք։ Լեռնային, նախալեռնային գոտում ցերեկը ինչպես նաև երեկոյան ժամերին, իսկ հովտային գոտում դեկտեմբերի քսանմեկի լույս քսաներկուսի գիշերը ճանապարհահատվածները կպատվեն մերկասառույցով։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի քսանմեկից քսանվեցը ողջ տարածքում երեկոյան ժամերից սկսած աստիճանաբար կնվազի տասնչորսից տասնվեց, իսկ ցերեկը՝ տասից տասներկու աստիճանով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!